Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

Նշվում է, որ միջոցների մեծ մասը՝ 500 միլիոն դոլարը, արդեն հայտարարված ֆինանսավորման 324 միլիոն դոլարի հետ միասին, կուղղվի Ուկրաինայում արտակարգ էներգետիկ կարիքների բավարարմանը, մասնավորապես ՝ վնասված ենթակառուցվածքների վերանորոգմանը:

Ավելի քան 379 միլիոն դոլար կուղղվի փախստականների, ներքին տեղահանվածների և հակամարտությունից տուժած համայնքների համար մարդասիրական օգնությանը՝ սննդից մինչև ջրամատակարարման, սանիտարական և հիգիենայի ծառայություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում