2024 թվականի հունվար-մայիսին Հայաստանի տնտեսությունները ձեռք են բերել շուրջ 42.5 մլրդ դրամի նորագույն մեքենասարքավորումներ

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի 100 օրվա պաշտոնավարմանը նվիրված մամուլի ասուլիսը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակներում այս տարվա առաջին հինգ ամիսներին պետության աջակցությամբ Հայաստան են ներկրվել շուրջ 42.5 մլրդ դրամի կամ ավելի քան 100 մլն դոլարի նորագույն մեքենասարքավորումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում հրավիրած ասուլիսում նման թվեր հնչեցրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

Տնտեսություն

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի որոշակի նվազում է գրանցվել. Էկոնոմիկայի նախարար

«Մեր տնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված կարևորագույն ծրագրերից է Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը: 2023 թվականին ծրագրի պորտֆելը կազմել է 208 մլրդ դրամ, իսկ այս տարվա մայիսի 1-ի դրությամբ գերազանցել է 251 մլրդ դրամը: Այսինքն, տարեսկզբից մինչև մայիսի 1-ը ՀՀ արտադրական կազմակերպությունները մեր աջակցությամբ ձեռք են բերել 42.5 մլրդ դրամի կամ ավելի քան 100 մլն դոլարի 1000-ից ավելի նորագույն մեքենասարքավորումներ: Սա կարևոր է, որովհետև մեր տնտեսության զարգացման էքստենսիվ աճի հնարավորությունները շատ սահմանափակ են, և պետք է ուշադրություն դարձնենք նրա ինտենսիվացմանը: Այստեղ շատ կարևոր է արտադրողականության բարձրացումը: Եթե 2022 թվականին այն մեզանում կազմել է ժամում 8 դոլարից քիչ ավելի, ապա այժմ գրեթե 9.5 դոլար է: 2026 թվականին նպատակադրվել ենք այդ ցուցանիշը հասցնել մինչև 12 դոլարի, ինչը դժվար է, բայց նաև նման գործիքների միջոցով՝ հասանելի»,- նշեց նախարարը: 

Նա հայտնեց, որ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը վերաբերող մեկ այլ ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսություն է ներգրավվել 474 բարձր որակավորում ունեցող մասնագետ, այդ թվում՝ արտասահմանից:  

Գևորգ Պապոյանը կարևորեց նաև այս ընթացքում մշակված ոլորտային օրենսդրական նախաձեռնությունները և ակտիվ համագործակցությունը մասնավոր սեկտորի հետ:

 

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս