Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի կողմից Արտեմիս համաձայնագրի ստորագրումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի կողմից Արտեմիս համաձայնագրի ստորագրումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները ողջունել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում Հայաստանի կողմից Արտեմիս համաձայնագրի ստորագրումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ ընդլայնված երկկողմ համագործակցությունը և աջակցում է վարչապետ Փաշինյանի ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղությանն ու բարգավաճմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի միանալը 42 այլ երկրների շարքին՝ հաստատելով համաձայնագրերի սկզբունքները կայուն քաղաքացիական տիեզերական գործունեության համար: 

ԱՄՆ Պետքարտուղարությունը և ՆԱՍԱ-ն ղեկավարում են Միացյալ Նահանգների կողմից համաձայնագրերի իրագործումն ու իրականացումը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում