Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանի առթիվ «Տարիների մեղեդիներ» խորագրով համերգներ անցկացվեցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակի կապակցությամբ հունիսի 12-13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության կենտրոնում անցկացվեցին «Տարիների մեղեդիներ» խորագրով համերգային երեկոներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգներին ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային երգչախմբի մենակատարներ Լուսինե Վարդանյանը, Էռա Հովսեփյանը, Նաիրա Հովհաննիսյանը, Անահիտ Հովհաննիսյանը, Սոֆյա Սայադյանը, Լուսինե Օրդուխանյանը, Արամ Ավետիսյանը, Վարդան Բադալյանը, Մավր Մկրտչյանը: 

Հնչեցին կոմպոզիտորի «Ներիր ինձ, ես քեզ ցավ եմ պատճառել», «Կարոտ», «Փարիզյան տանգո», «Ինձ համար դու շող գարուն», «Երկու կռունկ», «Քո աչքերի խավարում», «Արևոտ անձրև», «Քեզ հետ, իմ սեր» և այլ ստեղծագործություններ:

«Նման համերգներն ավանդույթ են դառնալու: Աշխատեցի երգիչների հետ, քանի որ մի բան է, երբ երգչախմբի հետ ես երգում, մեկ այլ բան է, երբ միայնակ ես երգում: Շնորհաշատ երգիչներ են և շատ լավ են ներկայանում»,-երկրորդ համերգից առաջ նշեց Ամիրխանյանը:

Նրա խոսքով՝ ամեն անգամ այս կամ այն երգը լսելիս կամ այն կատարելիս նորովի ես վերապրում այն հույզերը, որ եղել են այդ երգերը ստեղծելիս: «Յուրաքանչյուր մարդ որևէ քայլ անելիս պատասխանում է երեք հարցի՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ ես անում և ինչպե՞ ս ես անում: Այդ հարցերը ես միշտ եմ հնչեցնում: Կարծում եմ՝ առանց այդ հարցերը տալու, առանց ոգևորության, առանց հիացումի հնարավոր չէ ճանապարհ անցնել, ստեղծագործել, իսկ հիացումը գալիս է բանաստեղծական խոսքի վերին աստիճանի տպավորիչ կերպարներից, և նրանք ծնում են համարժեք հնչյունային համակարգ»,-ասաց կոմպոզիտորն ու հավելեց՝ աշխարհը կառուցված է տարբերությունների վրա, եթե չլինեն տարբերություններ, աշխարհը փուլ կգա, իսկ համերգներն այդ տարբերությունների վառ ապացույցն են:

Ռոբերտ Ամիրխանյանը խոստովանեց՝ հունիսի 12-ին կայացած համերգին, ինքը երջանիկ է եղել: Մաեստրոն և՛ նվագել է, և՛ երգել, և՛ վայելել երիտասարդ արտիստների կատարումները: «Ես զգացի իրական ազատությունը»,-ընդգծեց նա:

Կոմպոզիտորն արդեն ավարտին է հասցրել Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործության հիման վրա գրված երաժշտությունը: Նա հույս ունի, որ նոյեմբերին, երբ կլրանա իր 85-ամյակը, հանդես կգա համերգային ծրագրով, և այդ ստեղծագործությունը կհնչի նվագախմբի կատարմամբ:

Ամիրխանյանը, որը սիրված է և գնահատված, կյանքում հատկապես արժևորում է ժպիտը: «Մեր գլխավոր զենքը ժպիտն է, բաց սիրտն է: Ոչ մի զայրույթ, անտարբերություն չունի այնպիսի ուժ, ինչպիսին ժպիտը՝ աշխարհի ամենազորավոր զենքը»,-ժպիտով եզրափակեց մաեստրոն:

Ռոբերտ Ամիրխանյան

Ռոբերտ Ամիրխանյան

Ռոբերտ Ամիրխանյան

Ռոբերտ Ամիրխանյան

Ռոբերտ Ամիրխանյան

Ռոբերտ Ամիրխանյան

Ռոբերտ Ամիրխանյան

 

Հայերեն

Համահայկական ձմեռային խաղերի շախմատի մրցաշարի հաղթողները Երևանից ու Աբովյանից են

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի շինարարությունն անհրաժեշտություն է․ Իրանի դեսպան

ՄԻՊ-ը կարևորում է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը

Իրանն ըմբռնումով է մոտենում եվրոպացի դիտորդների ներկայությանը Հայաստանում․ Մեհդի Սոբհանի

ՌԴ Պետդումայից հայտնում են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս

Պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպան

Երասխ գյուղում գազի բալոնի պայթյունից երեք բնակիչ է տուժել

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը նոր քայլ է խաղաղության հասնելու ճանապարհին․ Մեհդի Սոբհանի

Ուկրաինան Նիդեռլանդներից ստացել է F-16 և Mirage 2000 կործանիչներ