Քաղաքականություն

Պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպան

2 րոպեի ընթերցում

Պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպան

ՀՀ-ում Իրանի դեսպանի հավաստմամբ՝  Իրանը դիվանագիտական ճանապարհով կանի ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասում կանխվի նոր էսկալացիան։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլերի կդիմի Իրանը, եթե հատվեն նրա կողմից առաջ քաշված կարմիր գծերը և Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։ 

«Մենք կողմնակից ենք դիվանագիտական երկխոսության միջոցով վիճահարույց խնդիրները կարգավորելու մոտեցմանը և միանշանակ դեմ ենք ուժի կիրառման միջոցով տարածաշրջանային հարցերը լուծելուն։ Մենք կգործադրենք մեր ողջ ջանքերը, ինչպես նաև Ադրբեջանի ու այլ երկրների հետ մեր հարաբերությունները, որպեսզի կովկասյան տարածաշրջանը չմտնի նոր լարվածության փուլ։ Միջանցք բացելու հարցում ուժի կիրառումը որևէ բացատրություն չունի։ Իրանը կիսում է Հայաստանի տեսակետն առ այն, որ ցանկացած երկրի տարածքով անցնող ճանապարհները պետք է գործարկվեն այդ երկրների ինքնիշխանության ներքո։ Սա նաև միջազգայնորեն ընդունված իրավունք է։ Եթե Հայաստանի նկատմամբ իրականացվի ագրեսիա, ապա կարծում եմ, որ նախևառաջ Հայաստանն ի զորու կլինի պաշտպանել իրեն։ Հայաստանի պաշտպանական հնարավորությունները թույլ չեն և այդ կարողությունները պետք չէ թերագնահատել»,- ասաց դեսպան Սոբհանին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում