Մշակույթ

«Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում». Մոսկվայում ներկայացվել են հայ անվանի արվեստագետի ստեղծագործական յուրահատկությունները

2 րոպեի ընթերցում

«Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում». Մոսկվայում ներկայացվել են հայ անվանի արվեստագետի ստեղծագործական յուրահատկությունները

Մոսկվայի հայկական թանգարանում ականավոր նկարիչ, թարգմանիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցին նվիրված դասախոսություն է կազմակերպվել: 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բանախոսը Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանի եւ Հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման հումանիտար ինստիտուտի դասախոս, Մոսկվայի նկարիչների միության անդամ  Անդրեյ Նովոժիլովն էր: «Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում» խորագրով դասախոսության ընթացքում Նովոժիլովն անդրադարձել է հայ անվանի գեղանկարչի ստեղծագործական առանձանհատկություններին՝ հատկապես ընդգծելով դրանցում առկա գրաֆիկական արվեստի բարձր մակարդակը:

«Սուրենյանցի արվեստի ամենաբնորոշ ու հետաքրքիր  գծերից մեկն այն է, որ դրանք ներծծված են այն ամեն նորով, ինչը նա տեսել ու ընկալել է աշխարհի ամենատարբեր անկյուններում գտնվելով։  Եվ հաճախ նրա ուսումնասիրության թեման միջնադարյան մինիատյուրաներն էին։ Նրա կտավները հարուստ են զարդանախշերով, որոնք ցուցադրում են նկարչի նուրբ, հմայիչ աշխարհը: Դրանք պատկերներ ու սյուժեներ են պատմությունից ու դիցաբանությունից, որոնք միահյուսված են հեղինակի տեսլականին։  Նա հմտորեն կարողացել է համատեղել ավանդականն ու մոդեռնիստականը՝ տեսողական տարբեր արտահայտչամիջոցներով ստանալով  ինքնատիպ և հրապուրիչ պատկերներ»,- նշել է բանախոսը:

Դասախոսությունն ընթացել է սլայդերի միջոցով նկարչի տարբեր ժամանակներում ստեղծած աշխատանքների ներկայացմամբ, որոնք ուղեկցվում էին տարբեր հարցերի շուրջ թեմատիկ քննարկումներով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում