Համահայկական ձմեռային խաղերի շախմատի մրցաշարի հաղթողները Երևանից ու Աբովյանից են
1 րոպեի ընթերցում
![Համահայկական ձմեռային խաղերի շախմատի մրցաշարի հաղթողները Երևանից ու Աբովյանից են](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/06/XWYlVMoIBwPesZZW2r9VXtIgSftcZ0TupaOLmepa.webp)
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շախմատի մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջերմուկ քաղաքում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը մոտենում են ավարտին: Շախմատի մրցաշարում, որին ընդհանուր առմամբ մասնակցում էր 210 մարզիկ, հայտնի են հաղթողներն ու մրցանակակիրները:
Տղամարդկանց պայքարում առաջինը Երևանից Գագիկ Նավոյանն է, երկրորդը Գյումրու թիմից Վոլոդյա Թորոսյանն է, եռյակի վերջում Տաշիրից Մարկ Բասենցյանն է:
Կանանց մրցաշարում ոսկե մեդալակիրը Մարիամ Խաչատրյանն է (Աբովյան), արծաթը նվաճեց Աննա Խաչատրյանը (Երևան), իսկ բրոնզին արժանացավ Աստղիկ Հակոբյանը (Արմավիր):