Հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, մշակութային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա երաժշտական ստեղծագործության՝ վոկալ-սիմֆոնիկ երկի ստեղծման մրցույթ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
Մրցույթի պայմանները՝ հղմամբ։
Քաղաքապետարանը մանրամասների համար առաջարկում է զանգահարել 011 51 41 97 հեռախոսահամարին: