Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը. «Գեղարդ» հիմնադրամ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը, իսկ Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

«Թուրքիան, որի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանը բռնազավթեց Արցախը, շարունակում է աջակցել ալիևյան ցեղասպան ռեժիմին՝ իր շինծու և հայատյաց թեզերի մշակման և տարածման գործում:

 Օրեր առաջ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ազգային հանձնաժողովի նախագահ Մահմուդ Օզերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ համայնքը զբաղվում է իբր «Հայաստանից բռնագաղթված ադրբեջանցիների», պետական հովանավորությամբ հակահայկական կեղծ թեզերի մշակման և տարածման հարցերով: Հանդիպման ընթացքում նրանք խոսել են այսպես կոչված «օղուզ-թյուրքական հողերը միավորող «Արևմտյան Ադրբեջանի» մասին»:

«Հայաստանից հեռացած ադրբեջանցիների» վերադարձի հարցը բարձրացնելով՝ Ադրբեջանն իրականում ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը և հակադրվել տեղահանված արցախահայության՝ իրենց բնակավայրեր վերադառնալու և ինքնորոշման իրավունքն իրացնելու արդար պահանջին:

Հանդիպման ընթացքում Մահմուդ Օզերը նշել է, որ քննարկումներ է անցկացնելու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի իր գործընկերների հետ՝ ավելի սերտորեն աջակցելու «Արևմտյան Ադրբեջան»­-ի խնդրին: Այդ նպատակով նա առաջարկել է համատեղ հրատարակել հարցը ներկայացնող եռալեզու՝ ադրբեջաներեն, թուրքերեն և անգլերեն գիրք: Սա ևս մեկ անգամ վկայում է պատմական փաստերի խեղաթյուրման և այդ կեղծիքները միջազգային հանրության շրջանում տարածելու մասին:

Եթե մինչ այդ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը շրջանառվում էր հիմնականում ադրբեջանական միջավայրում, ապա այժմ այդ կեղծիքի տարածմանը ակտիվորեն աջակցում է Թուրքիան: Հայ ժողովրդի նկատմամբ այդ երկրների ցեղասպան և հանցավոր քաղաքականությունը չի դատապարտվել միջազգային կառույցների կողմից. նման անպատժելիությունը բերելու է նոր հանցագործությունների»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ:


 

Հայերեն English Русский Türkçe

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող