ԱՄՆ-ն հանել է Ուկրաինայի «Ազով» ազգային բրիգադին զենք մատակարարելու արգելքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ուկրաինական «Ազով» ազգային բրիգադին կթույլատրի ամերիկյան սպառազինություն օգտագործել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարությանը։

«Ազով» բրիգադը հայտնի է Մարիուպոլում ռուսական ուժերի կողմից պաշարված «Ազովստալ» գործարանի պաշտպանությամբ, որն, ի վերջո, ավարտվեց պարտությամբ։ Մոտ մեկ տասնամյակ առաջ «Ազով»-ին արգելվել էր ամերիկյան զենքեր օգտագործել, որովհետև ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ դրա հիմնադիրներից մի քանիսը ռասիստական, քսենոֆոբ և ուլտրաազգայնական հայացքներ ունեին, իսկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով պաշտոնյաները խմբին մեղադրել են մարդու իրավունքների խախտումների մեջ։

Բրիգադը, որը 2015 թվականից ընդգրկվել է Ուկրաինայի ազգային գվարդիայի կազմում, այժմ կկարողանա օգտագործել ԱՄՆ-ի տրամադրած զենքերն, ինչպես բանակի այլ ստորաբաժանումները։

«Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո Ուկրաինայի «Ազով» հատուկ նշանակության 12-րդ բրիգադն անցել է Լիհիի վեթինգի գործընթացը, որն անցկացվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից», - ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունից հատված է մեջբերում The Washington Post-ը։

Հրատարակությունը հիշեցնում է, որ «Լիհիի օրենքն» արգելում է ԱՄՆ-ի ռազմական օգնության տրամադրումը օտարերկրյա ստորաբաժանումներին, որոնք, ըստ հավաստի ապացույցների, թույլ են տվել մարդու իրավունքների լուրջ խախտումներ:

Ինչպես հաղորդել են Պետքարտուղարությունում, «​​Ազով»-ի հետ կապված նման խախտումների «ոչ մի ապացույց» չի հայտնաբերվել։

Պետքարտուղարության ներկայացուցիչը հրաժարվել է հրատարակությանը հայտնել, թե երբ է հանվել արգելքը, և արդյոք ամերիկյան սպառազինությունն արդեն հասել է «Ազով»-ի զինծառայողներին։

Հայերեն English Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող