Միջազգային

Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին․ Ջո Բայդեն

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին․ Ջո Բայդեն

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ այդ երկիրը կմիանա ՆԱՏՕ-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ TIME-ին տված հարցազրույցում լրագրողի այն հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Ուկրաինայում հակամարտության ավարտը և ինչպիսի՞ն կլինի այնտեղ խաղաղությունը, Ջո Բայդենը պատասխանել է, որ խաղաղության երաշխիքը կլինի այն, որ Ռուսաստանը երբեք չի օկուպացնի Ուկրաինան։

«Բայց դա չի նշանակում, որ նրանք ՆԱՏՕ-ի մաս են լինելու։ Սա նշանակում է, որ մենք նրանց հետ, ինչպես մյուս երկրների հետ, այնպիսի հարաբերություններ ունենք, որ զենք ենք մատակարարում, որպեսզի նրանք կարողանան ապագայում պաշտպանվել»,- նրա խոսքերն է մեջբերում BBC-ն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում