Իսպանիան և Իռլանդիան Պաղեստինը որպես պետություն կճանաչեն մայիսի 28-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիան և Իռլանդիան Նորվեգիայից հետո մայիսի 28-ին պաշտոնապես կճանաչեն Պաղեստին պետությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Euronews-ը, այս մասին հայտարարել են երկու երկրների վարչապետները:

Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ Իսպանիայի և Նորվեգիայի հետ համաձայնեցված այս քայլը պատմական է Իռլանդիայի և Պաղեստինի համար: Նրա խոսքով ՝ այն ուղղված է օգնելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մայիսի 22-ին խորհրդարանում հայտարարել է, որ իր երկիրը մայիսի 28-ին կճանաչի Պաղեստինը որպես պետություն։

Ըստ աղբյուրի՝ Սանչեսը մի քանի ամիս շրջագայել է եվրոպական և մերձավորարևելյան երկրներում՝ աջակցելու Պաղեստինի ճանաչմանը, ինչպես նաև Գազայում հնարավոր զինադադարին:

Ավելի վաղ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին տեղեկացրել է Պաղեստինը ճանաչելու իր կառավարության մտադրության մասին:

Ինչպես ավելի վաղտեղեկացրել էր«Արմենպրես»-ը, Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչում են Պաղեստին պետությունը։

Հայերեն

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը

Գերմանիայի հարևան երկրները «մտահոգիչ» են համարում ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակը տեղական ընտրություններում

Ռիգայում տեղի է ունեցել Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում փոխգործակցության հարցեր

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ոսկերիչների փողոցը

Օքսֆորդի ԱԲ և մեդիա ոլորտների փորձագետ դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը՝ «Հայաստան- Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի հիմնական խոսնակ

Գևորգ Պապոյանն ու Համաշխարհային բանկի փոխնախագահը քննարկել են թվայնացման և ԱԲ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ