Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի գործընկերների հետ: Հանդիպմանը քննարկվել են Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի (PSMP4) ղեկավար Արման Վաթյանի և ծրագրի համաղեկավար Խուրամ Ֆարուքի կողմից Արդարադատության նախարարությունը գնահատվել է որպես կազմակերպության հետ Հայաստանի պետական մարմիններից ամենաարդյունավետ համագործակցություն իրականացնողներից մեկը, կարևորվել է Համաշխարահային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի անխախտ կատարման անհրաժեշտությունը և քննարկվել են բոլոր ծրագրերի իրականացման ժամանակացույցերն ու առկա խնդիրները:

Ըստ աղբյուրի՝ Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը շեշտել է Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի շրջանակներում Արդարադատության նախարարության հետ համատեղ իրականացվող էլեկտրոնային արդարադատության ծրագրերի կենսական կարևորությունը թվայնացման գործընթացների շրջանակում, որոնց թվում են e-criminal court, e-notary, e-register, e-penitentiary ծրագրերը:

Նշվում է, որ քննարկմանը մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը, Համաշխարհային բանկի ծրագրերի խմբի ղեկավար Ահարոն Մկրտչյանը, SIGMA ընկերության ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանը և հանրային ոլորտի մասնագետ Նանե Հարությունյանը:

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ