Աշխարհ

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտնել է, որ Բալթիկ ծովի վրա ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքին ի պատասխան՝ օդ են բարձրացվել լեհական կործանիչներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մեր հերթապահ կործանիչների զույգը Բալթիկ ծովի վրա՝ Լեբա քաղաքից 60 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, որսացել է ռուսական «Իլ-20» հետախուզական ինքնաթիռը», - հայտնել է Կոսինյակ-Կամիշը։

Միաժամանակ նա ընդունել է այն փաստը, որ Լեհաստանի օդային տարածքի խախտում տեղի չի ունեցել։ Լեհ նախարարը պարզապես պնդել է, որ ռուսական ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել միջազգային օդային տարածքում՝ առանց թռիչքի ծրագրի կամ ակտիվ տրանսպոնդերի։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում