Աշխարհ

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

2 րոպեի ընթերցում

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները՝ Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը և Ռումինիան արդեն իսկ առնվազն 3,1 միլիարդ եվրոյի վնաս են կրել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Financial Times պարբերականը։ 

Այդ ցուցանիշը զգալիորեն գերազանցում է Եվրոպական հանձնաժողովի տվյալները, ըստ որոնց՝ ամբողջ ԵՄ-ում հրդեհների և շոգի ալիքների պատճառած վնասի միջին տարեկան արժեքը կազմում է 2,5 միլիարդ եվրո։ Ընդ որում՝ ցուցանիշներն արտացոլում են այրված տարածքները նախկին վիճակի վերադարձնելու ծախսերը՝ հնարավորություն տալով գնահատել դրանց տնտեսական արժեքը։ Մեկ հեկտարի հաշվով միջին ծախսերը (ներառյալ նոր ծառերի տնկումն ու խնամքը) տարբերվում են՝ կախված երկրից, բուսականության տեսակից և անտառի տարիքից։

Financial Times-ի հաղորդմամբ՝ անտառային հրդեհների սեզոնի առաջին երկու ամսվա ընթացքում եվրոպական ընդամենը հինգ երկրում այրվել է մոտ կես միլիոն հեկտար տարածք։

Այնուամենայնիվ, վնասի ընդհանուր չափը վերջնական արդյունքում շատ ավելի մեծ կլինի, քանի որ ապահովագրական ընկերությունները, տնային տնտեսություններն ու բիզնեսները դեռևս հաշվարկում են գույքի վնասման և բերքի ոչնչացման, ինչպես նաև ամառային սեզոնի թեժ շրջանում զբոսաշրջության ոլորտում կրած կորուստները։ Բացի այդ, հաշվարկները լիարժեքորեն չեն ներառում Հունաստանում վերջերս տեղի ունեցած հրդեհների պատճառած վնասը և չեն ներառում ԵՄ այլ երկրների տվյալները։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում