Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ
2 րոպեի ընթերցում

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել Գարիկ Բոշյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք »-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Պապոյանը նաև հիշեցրել է, որ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ընկերության բաժնետոմսերը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։

Հիշեցնենք, որ Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի սեփականատերը գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էր, որն այս պահին կալանավորված է առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման հոդվածներով։
Գարիկ Բոշյանի կենսագրությունը
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1988թ. ապրիլի 4, ք. Երևան
Կրթություն
2004-2008թթ. - Երևանի պետական համալսարանի «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետ 2008-2010թթ. - Երևանի պետական համալսարանի «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետի մագիստրատուրա՝ ֆինանսներ և վարկ մասնագիտացում 2014-2018թթ. - Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
2009-2018թթ. – ՀՀ Կենտրոնական բանկ Ֆինանսական վերահսկողության վարչություն՝ վերահսկող 2018-2019թթ. – Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ՝ Ֆինանսական բաժնի պետ 2019-2020թթ. – ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ՝ ֆինանսական հարցերով փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար 2020-2021թթ. - ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ՝ տնօրենի խորհրդական, ֆինանսատնտեսական գծով փոխտնօրեն 2021թ.- Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական 2021թ. մարտի 16-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ
Այլ տվյալներ
2020թ-ից դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետում: Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և դասընթացների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է։