ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. օգոստոսի 2-ը ներառյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
Դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 1283 հատ կամ օգտագործվել է 57%-ը, դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 1164 հատ կամ օգտագործվել է 90%-ը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտան արդեն իսկ օգտագործվել է 90%-ով` Կոմիտեն ավելի հաճախ կսկսի հրապարակել քվոտայի մնացորդները»,- ասված է հաղորդագրության մեջ: