Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատի ձկնաբուծարան

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատի ձկնաբուծարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում գործող «Սասունցի Դավիթ» ընկերության ձկնաբուծարան: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից, վարչապետը ծանոթացել է ձկնաբուծարանի գործունեությանը: Տեղեկացվել է, որ այն զբաղվում է թառափազգի ձկնատեսակի բուծմամբ և սև խավիարի արտադրությամբ։

Նշվել է, որ ընկերությունը համագործակցում է «Caviar Petrossian» աշխարհահռչակ գործարանի հետ և իրացման ու արտահանման խնդիրներ ներկայումս չունի: Տնտեսությունում ներդրված է ջրախնայող համակարգ և HACCP որակի համակարգ։

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել ձկնաբուծության ոլորտի հեռանկարներին: Վարչապետը կարևորել է Կառավարության աջակցությամբ ոլորտում ժամանակակից ստանդարտների ու տեխնոլոգիաների ներդրումն ու արտադրության որակի բարձրացումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում