Ժաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգային թանգարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգային թանգարան և հանդիպել միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանսիսկո Տարդիո Բաեսայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային հեղինակավոր թանգարանների հետ համագործակցությունը՝ անդրադառնալով Բրիտանական թանգարանի և Լուվրի հետ ՀՀ թանգարանների համագործակցությանը։

Նախարարը Պրադո թանգարանի ղեկավարությանը հրավիրել է սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսին՝ ծանոթանալու նաև հայկական մշակույթին, թանգարանային գործունեությանը և միասին քննարկելու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

Կողմերն անդրադարձել են թանգարանային ոլորտին առնչվող մի շարք ծրագրերի։ Մասնավորապես կարևորել են թանգարանների աշխատակիցների վերապատրաստմանն ուղղված ծրագրերը։

Պրադոյի միջազգային բաժնի ղեկավարը նշել է, որ իրենք ևս իրականացնում են վերապատրաստման ծրագրեր և աշխատում են թանգարանային մենեջմենթի մագիստրոսական ծրագրեր իրականացնելու շուրջ։ Ըստ նրա՝ ներկա փուլում Պրադոյի թանգարանում ի թիվս մի շարք ծրագրերի՝ իրականացվում է նկարների վերականգնման գործընթացի հետազոտություն՝ տարբեր երկրների մասնագետների ներգրավմամբ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ հայկական կողմը ևս հետաքրքրված է այդ ծրագրում ներգրավվելու հեռանկարով։

Հանդիպմանը քննարկվել են նաև իրականացվող այն ծրագրերը, որոնք միտված են մշակույթի ապակենտրոնացմանը և սոցիալական լայն խմբերի ընդգրկմանը։

Հայերեն

Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը