Սպորտ

Աթլետ Էդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի բացարձակ չեմպիոն

2 րոպեի ընթերցում

Աթլետ Էդգար Պապոյանը՝  վորքաութ մարզաձևի բացարձակ չեմպիոն

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ օգոստոսի 15-ին Ռիգայում կայացած վորքաութ մարզաձևի աշխարհի առաջնությունում, 17-ամյա աթլետ Էդգար Պապոյանը դարձել է բացարձակ չեմպիոն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից՝ նշելով, որ  ի նշանավորումն հաղթանակի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է մարզիկին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Street Workout ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը, փոխնախագահ Հայրապետ Դավթյանը:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մարզիկին հաղթանակի կապակցությամբ՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս հաղթանակը, որը նաև ֆեդերացիայի ջանքերի ու երկար տարիների աշխատանքի արդյունքն է, անկասկած, ոգևորել է շատ երեխաների ու պատանիների՝ այսուհետ իրենց ևս տեսնելու այս հաջողության մեջ: «Այսօրինակ նվաճումներ և ցանկալի արդյունքներ ունենալուն են ուղղված նաև ՀՀ տարբեր համայնքներում՝ բակային տարածքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների ձևավորումը, որը, որպես շարունակական գործընթաց, իրականացվում է՝ կարևորելով պատանիների ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանումը»,-հավելել է Ժաննա Անդրեասյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում