Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի կառավարությունը որոշում է ընդունել երկրի տարածքում արգելափակելու Al Jazeera հեռուստաալիքի հեռարձակումը:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի X-ի միկրոբլոգում կատարած գրառումից:
«Իմ գլխավորած կառավարությունը միաձայն որոշեց՝ Իսրայելում կփակվի Al Jazeera սադրիչ ալիքը։ Շնորհակալություն նախարարին»,- նշել է նա:
הממשלה בראשותי החליטה פה אחד: ערוץ ההסתה אל ג׳זירה ייסגר בישראל.
תודה לשר @shlomo_karhi
— Benjamin Netanyahu - בנימין נתניהו (@netanyahu) May 5, 2024