Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության ներուժ կա. տնտեսագետ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Սաուդյան Արաբիայի տնտեսական փոխգործակցությանը նոր որակ և բովանդակություն հաղորդելու վերաբերյալ քննարկումներն առանցքային էին նախորդ շաբաթ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ արաբական այդ երկիր կատարած այցի ընթացքում: Հանդիպումների ժամանակ ուրվագծվել է հնարավոր համագործակցության լայն շրջանակ՝ առևտուր, զբոսաշրջություն, կրթություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակութային արժեքների պահպանություն և այլն: Հայ-սաուդական տնտեսական կապերի զարգացման հեռանկարների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնի ավագ դասախոս, տ.գ.թ. Սուսաննա Աղաջանյանի հետ:

- Ինչպե՞ս եք գնահատում հայ-սաուդական առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

- Սաուդյան Արաբիայի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 2023 թվականի նոյեմբերին: Երկու երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը բավականին փոքր է. 2022 թվականին Սաուդյան Արաբիա ենք արտահանել շուրջ 1.25 մլն դոլարի ապրանք, որից 39.3%-ը (շուրջ 493 հազար դոլարի)՝ ալյումինե տարբեր մետաղակոնստրուկցիաներ: Արտահանել ենք նաև 204 հազար դոլարի շոկոլադե արտադրատեսակներ, 164 հազար դոլարի սպիտակեղեն, 82 հազար դոլարի հերմետիկացման և փաթեթավորման նյութեր, ջուր և այլն:

2022 թվականի տվյալներով Սաուդյան Արաբիայից Հայաստան ներմուծումը մոտ 2.4 անգամ գերազանցել է արտահանման ցուցանիշները: Ներմուծման կառուցվածքում շուրջ 87% տեսակարար կշռով գերակշռում են տարբեր պոլիմերները: Ներմուծում ենք նաև պահածոյացված բանջարեղեն, արմավ, արքայախնձոր և այլն: Հարկ է նշել նաև, որ 2023 թվականի առաջին կիսամյակում այդ երկրից ներմուծել ենք շուրջ 3.4 մլն դոլարի ապրանք՝ գերազանցելով 2022-ի տարեկան ցուցանիշը:

Ընդհանուր առմամբ, Սաուդյան Արաբիայի հետ առևտրի ներուժի զարգացմանը խոչընդոտում են տեխնիկական ստանդարտների և կանոնակարգերի, տեղայնացման պահանջների հետ կապված խնդիրները:

- Որքանո՞վ են Հայաստանը և Սաուդյան Արաբիան գրավիչ փոխադարձ ներդրումների համար և ո՞ր ոլորտները դրանք կարող են ներառել:

- Սաուդյան Արաբիան, նպատակադրվելով դառնալ համաշխարհային ներդրումային կենտրոն, մի քանի տարի առաջ ներկայացրել է Vision 2030 տեսլականը, որի առանցքը բաց և դիվերսիֆիկացված տնտեսությունն է: Ներկայում երկրում աշխատում են ոչ նավթային ոլորտներում ներդրումային հնարավորությունների գեներացման, զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ տրանսպորտի և լոգիստիկայի, վերականգնվող էներգետիկայի, արդյունաբերության, առողջապահության, թվային ենթակառուցվածքների և տուրիզմի ոլորտներում: Կարծում եմ՝ ներդրումների դյուրացման, ազատականացման այս գործընթացները կարող են երկուստեք հետաքրքրություններ ձևավորել:

- Ինչպիսի հեռանկարնե՞ր եք տեսնում տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ներդրման ոլորտներում հայ-սաուդական համագործակցության համար:

- Գիտելիքահենք տնտեսություն ունենալու նպատակ ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Սաուդյան Արաբիան: Այսօր Սաուդյան Արաբիան, աջակցելով հետազոտություններին և նորարարություններին, փորձում է ամրապնդել տվյալների վրա հիմնված տնտեսությունների խմբում համաշխարհային առաջատարի իր դիրքը: Այդ հավակնոտ նպատակի իրագործման համար երկիրը մինչև 2040 թվականը տարեկան ՀՆԱ-ի 2.5%-ը ուղղելու է գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը՝ աջակցելով ԳՀՓԿԱ-ին (գիտահետազոտական ու փորձնակոնստրուկտորական աշխատանքներին), զարգացնելով տեղական և օտարերկրյա գիտահետազոտական կենտրոնների ու ինստիտուտների միջև աշխատանքը, ներգրավելով օտարերկրյա ներդրումներ բարձր տեխնոլոգիական համալսարաններում և նորագույն լաբորատորիաներում՝ միաժամանակ աջակցելով նաև Vision 30 ծրագրի արդյունաբերական բաղադրիչին՝ արդյունաբերական կլաստերների ձևավորմանը: Նպատակն է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, ներդրումներ կատարել նորարարություններում, ձևավորել համագործակցություն տարբեր հետազոտական կենտրոնների միջև:

Երկրում աշխատանքներ են տարվում նաև արդյունաբերության, կրթության, առողջապահության ոլորտներում համապատասխան ենթակառուցվածք ձևավորելու ուղղությամբ, իրականացվում են մասնագետների ներգրավմանը, աջակցությանը և վերապատրաստմանը, տեղական և միջազգային ստարտափերի ու ներդրողների միջև ձեռներեցության խթանմանը միտված տարբեր ծրագրեր: Իհարկե, այս ոլորտում ևս առկա են փոխգործակցության զարգացման հնարավորություններ, բայց դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են հստակ գործողություններ:

- Ձեր կարծիքով Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հատկապես ո՞ր ոլորտներում կարող է առավել արդյունավետ տնտեսական համագործակցություն ծավալվել տեսանելի ապագայում:

- Կրթության, գիտության, մասնագետների վերապատրաստման, փորձի փոխանակման, բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, ինչու չէ՝ նաև տնտեսության այլ ոլորտներում երկուստեք փոխգործակցության ներուժ կա: Դա կարող է իրականացվել պետական և գործարար շրջանակների միջոցով: Սակայն փոխգործակցության զարգացման համար անհրաժեշտ են ջանքեր, քննարկումներ, գործարար հանդիպումներ, կոնկրետ ծրագրեր, նախագծեր: Բիզնեսը պետք է տեսնի ու բացահայտի այդ ներուժը, հնարավորությունը, ոլորտը ու, ըստ այդմ, ներդրումներ անելու պատրաստակամություն հայտնի:

Հրայր Նազարյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում