Հայաստան

Մեր ուղենիշն է ունենալ մարդակենտրոն առողջապահական համակարգ. Անահիտ Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

Մեր ուղենիշն է ունենալ մարդակենտրոն առողջապահական համակարգ. Անահիտ Ավանեսյան

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ կայացած գործակարգավարական խորհրդակցությանը քննարկվել են Կառավարության 2026- 2031թթ. ծրագրում ներառված առողջապահական միջոցառումներից բխող ծրագրերը, որոնք առաջիկայում կհաստատվեն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

«Մեր ուղենիշն է ունենալ մարդակենտրոն առողջապահական համակարգ, անընդհատ զարգացող և համալրվող ենթակառուցվածքներ, առողջ հասարակություն»,- նշել է Անահիտ Ավանեսյանը: 

Գործակարգավարական խորհրդակցությանը նախարարը ներկայացրել է առողջապահության թիմին միացած գործընկերներին, նաև շնորհակալություն հայտնել նախկին փոխնախարարներ Արմեն Գասպարյանին և Լևոն Հակոբյանին կատարած աշխատանքի համար: Նրանք կշարունակեն իրենց ներուժն ու կարողությունը ներդնել մեր համակարգում:

Նախարարն աշխատանքների կազմակերպման համար կոնկրետ հանձնարարականներ է տվել` շեշտելով ծրագրով նախատեսված նպատակների ժամանակին և արդյունավետ իրականացման կարևորությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում