Գևորգ Պապոյանը Bluemart հիպերմարկետների և սուպերմարկետների ցանցի ղեկավարության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Bluemart առևտրային խոշոր ցանցի ղեկավարության հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Գևորգ Պապոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Նա մանրամասնել է, որ Bluemart-ը Մերձավոր Արևելքում ստեղծված առաջատար հիպերմարկետների և սուպերմարկետների ցանց է, որն առաջարկում է բարձրորակ ապրանքներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Bluemart-ը նաև զարգացնում է առցանց վաճառքը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ցանցի հետ համագործակցության, ինչպես նաև առևտրային ցանցի հիպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածության հնարավորությունները։