Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի փլուզումը աշխարհի համար աղետ կլինի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի փլուզումը աշխարհի համար աղետ կլինի

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի փլուզման հնարավորությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ամբողջ աշխարհի համար կլինի աղետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին նա ասել է Univision Noticias հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ամենավատը, որ կարելի է պատկերացնել, ՆԱՏՕ-ի փլուզման սկիզբն է, դա աղետ կլիներ ԱՄՆ-ի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար»,- ասել է Բայդենը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ին և դաշնակիցներին հաջողվել է ընդլայնել ՆԱՏՕ-ն, երբ ևս երկու սկանդինավյան երկրներ միացել են դաշինքին։

«Մենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների մի ամբողջ խումբ ունենք Ռուսաստանի հետ սահմանին»,- նշել է Բայդենը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում