Ֆրանսիայի, Եգիպտոսի և Հորդանանի ղեկավարներն Իսրայելին նախազգուշացրել են Ռաֆահում ռազմական գործողություն չանցկացնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի, Հորդանանի և Ֆրանսիայի ղեկավարները նախազգուշացրել են Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում Իսրայելի ծրագրած ռազմական գործողության լուրջ հետևանքների մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի, Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի և Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլն սպառնում է տարածաշրջանային իրավիճակի սրմամբ։

«Մենք նախազգուշացնում ենք Իսրայելի՝ Ռաֆահ ներխուժման վտանգավոր հետևանքների մասին․ այնտեղ ավելի քան 1,5 միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչներ են ապաստան գտել: Նման հարձակումը միայն կհանգեցնի շատ ավելի մահերի և տառապանքների, կմեծացնի Գազայի հատվածի բնակչության զանգվածային բռնի տեղահանման ռիսկերն ու հետևանքները, ինչպես նաև սպառնում է տարածաշրջանային էսկալացմամբ», - ասված է հայտարարության մեջ։

Աս Սիսին, Աբդալլահ Երկրորդը և Մակրոնը մտահոգություն են հայտնել Գազայի հատվածի բնակչությանը պատուհասած սովի առնչությամբ, ընդգծել են անհապաղ ​​հրադադարի հասնելու և անկլավին մատակարարվող հումանիտար օգնությունը մեծացնելու հրատապ անհրաժեշտությունը:

Ապրիլի 8-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ չի հրաժարվում Ռաֆահում ռազմական գործողություն իրականացնելու իր ծրագրերից, սակայն չէր նշել ներխուժման կոնկրետ ժամկետները:

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, հասել է 33 207-ի։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները