Միջազգային

Սի Ցզինպինը և Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Սի Ցզինպինը և Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ցզինպինն ու Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մարտի վերջին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը զեկուցել էր, որ Բայդենը և Սի Ցզինպինը պետք է նոր հեռախոսազրույց ունենան։

Պաշտոնյայի խոսքով՝ չինացի գործընկերոջ հետ բանակցությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների միջև անձնական շփումներն այլընտրանք չունեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում