Ձեր գործունեությամբ նոր շունչ ու կենսականություն եք բերել թատրոն. ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը շնորհավորել են Կարեն Դուրգարյանի 55-ամյակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և իր անունից շնորհավորելու տնօրենին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին, 55-ամյա հոբելյանի կապակցությամբ:

«Դուք՝ որպես մեր ամենակարևոր մշակութային կոթողի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար, Ձեր գործունեությամբ նոր շունչ ու կենսականություն եք բերել թատրոն: Անգնահատելի են Ձեր ջանքերը ինչպես մեր հանրությանը հասանելի դարձնելու համաշխարհային արվեստի գոհարները, այնպես էլ միջազգային բազմաթիվ բեմերում հայ օպերային արվեստը ճանաչելի դարձնելու, հանրահռչակելու գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Դանիել Դանիելյանը՝ մաեստրոյին մաղթելով ստեղծագործական անսպառ եռանդ և բազում նվաճումներ, նոր ու ինքնատիպ ներկայացումներ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և իր հերթին բոլորին մաղթել սեր և խաղաղություն:

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ