Ժաննա Անդրեասյանը կարևորում է քննարկումները բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհերի միավորումը և գիտահետազոտական կազմակերպությունների հետ մի հովանոցի տակ գործելն օրենք է, որովհետև Ազգային ժողովի կողմից հաստատված Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրով ֆիքսված է, թե պետական ֆինանսավորմամբ քանի բուհ պետք է լինի Հայաստանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝անդրադառնալով բուհերի միավորման ծրագրի վերանայմանը և այդ համատեքստում Կոնսերվատորիայի հարցի առանձնացմանը: Նախարարը կարևորեց այդ համատեքստում քննարկումները։

Նա հիշեցրեց նախորդ տարվա հուլիսին հրապարակված հայտարարությունը, որում իրազեկվել էր բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման վերաբերյալ քննարկումներ սկսելու մասին։ Բացի այդ՝ բուհերին հնարավորություն է ընձեռվել մինչև ընթացիկ տարվա փետրվարի 15-ը առաջարկներ, դիտարկումներ ներկայացնել։

«Հիմա ձևավորել ենք աշխատանքային խմբեր ամեն ուղղություններով, որոնք արդեն մանրամասն քննարկելու են բոլոր կողմ և դեմ տեսակետները, հիմնավորումները, փաստարկները»,-հայտնեց նախարարը՝ նշելով, որ մասնավորապես արվեստի ուղղությամբ արդեն կայացել է առաջին քննարկումը, որում ընդգրկված են նաև Կոնսերվատորիայի դասախոսներ։

«Սա շատ բարդ բազմաշերտ գործընթաց է, պարզ է, որ շատ բան պիտի հաշվի առնվի և, իհարկե, սիրով բոլոր եղած կարծիքները կլսենք։ Ես շատ ուրախ եմ, որ ակտիվ են մեր ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը ու, կարծում եմ, միակ ճիշտ ճանապարհն անընդհատ քննարկումների միջոցով հասկանալն է, թե ո՞րն է լավագույն տարբերակը»,-հավելեց Անդրեասյանը։

Հայերեն

Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը