Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության 2023 թվականի աշխատանքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ փետրվարի 28-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2023 թվականի աշխատանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ Արամ Արամյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործությունների 4313 դեպք (2022 թվականին` 4955 դեպք):

2023 թվականի ընթացքում արձանագրվել է ծանր հանցագործությունների 587 դեպք՝ 2022 թվականի 741 դեպքի դիմաց: Բացահայտման ցուցանիշը 2023 թվականին կազմել է 30.6%՝ 2022 թվականի 20.6%-ի դիմաց:

Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 39,6 %-ով. արձանագրվել է 187 դեպք՝ 2022 թվականի 134 դեպքի դիմաց:

2023 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի թիվը 2022 թվականի համեմատ նվազել է 385-ով. 2023 թվականին արձանագրվել է 1700 դեպք:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազության կողմից 2023 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 566 քրեական վարույթ՝ 635 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 375 քրեական գործ (վարույթ)):

Արամ Արամյանի խոսքով՝ 2023 թվականին պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում կատարվել են մի շարք ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ բարձրաստիճան պետական պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետևանքով Երևան քաղաքի Պուշկինի 2, Կողբացու 50ա, Մոսկովյան փողոցի 29/4, Աբովյան 8 և Աբովյան 10 հասցեներում գտնվող շենքերի և շինությունների օտարումն իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտումներով, իսկ հետագայում իրավասու պետական պաշտոնատար անձանց կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել առանձնապես խոշոր արժեք ունեցող վերոնշյալ գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ:

Վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքում՝ վարչական շրջանների դատախազության կողմից Հակակոռուպցիոն կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին 5 հաղորդում. նախաձեռնվել է 5 քրեական վարույթ: Ոչ իրավաչափ եղանակով օտարված վերոնշյալ անշարժ գույքերը պետությանը և համայնքին վերադարձնելու նպատակով՝ Վարչական դատարան է ներկայացվել 2 դիմում և 3 հայցադիմում, որոնք ընդունվել են վարույթ:

Հայերեն

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ