Միջազգային

Արևմուտքը չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի ժողովրդի հետ. Էմանուել Մակրոն

1 րոպեի ընթերցում

Արևմուտքը չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի ժողովրդի հետ. Էմանուել Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմուտքը մտադիր չէ պատերազմել Ռուսաստանի ժողովրդի հետ և ձգտում է խուսափել Ուկրաինայում հակամարտության սրացումից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ելիսեյան պալատում մեկնարկելով Ուկրաինայի աջակցությանն ուղղված համաժողովը։

«Մենք բոլորս համախմբված ենք այն հարցում, որ չենք ցանկանում պատերազմել Ռուսաստանի ժողովրդի հետ», - շեշտել է Մակրոնն իր բացման խոսքում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի «X»-ի էջում:

Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ մտադիր են շարունակել վերահսկողության տակ պահել իրավիճակը, ինչպես արել են երկու տարվա ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում