ՌԴ քննչական մարմինները ստուգումներ են սկսել Ալեքսեյ Նավալնիի մահվան փաստով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ քննչական մարմինները ստուգումներ են սկսել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան փաստով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի քննչական կոմիտեի Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգի քննչական վարչությունը ընթացակարգային ստուգում է կազմակերպել Նավալնիի մահվան փաստով։ Օրենքով սահմանված կարգով իրականացվում են համալիր քննչական և օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փետրվարի 16-ին Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է ուղղիչ գաղութում։ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հաղորդել է, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։

Հայերեն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է

Էդվարդ Միլիտոնյանի «Հնարամիտ բադի ճամփորդությունը» գիրքը թարգմանվել է ֆրանսերեն

Գյումրիում անցկացվեց «Շիրակը՝ Հյուսիսային Հայաստանի բանահյուսական և ազգագրական դրսևորումների կենտրոն» միջազգային գիտաժողովը