Հայկ Մարությանը խոստացավ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է Երևանի հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգ ներդնելու նախագծին, որը նաև ենթադրում է հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարությանը հարցին անդրադարձավ Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ իրեն ավագանու անդամի մանդատից զրկելու հարցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում։

Մարությանը հայտարարեց, որ ավագանու իշխող խմբակցությունը՝ ՔՊ-ն, ներկայացնելու է հանրային տրանսպորտը ավելի քան կրկնակի թանկացնելու նախագիծ։ Նրա խոսքով՝ այդ նախագիծը ներկայացվում է առանց ադեկվատ հաշվարկի ու տրամաբանական հիմնավորման։

Երևանի նախկին քաղաքապետը հայտարարեց, որ ՔՊ-ն չի կարողանալու իրականություն դարձնել այդ նախագիծը՝ նույնիսկ այն դեպքում, եթե կարողանան ավագանու հերթական նիստում այն քվեարկել և անցկացնել։

«Ինչպես տասնմեկ տարի առաջ, այնպես էլ հիմա դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր միջոցներին՝ հրաժարվելու ենք վճարել ձեր ուզած գներով, մարդկանց մեր մեքենաներով տեղ ենք հասցնելու։ Այնպես, ինչպես 150 դրամների մեր նախորդ պայքարի ժամանակ»,- հայտարարեց Մարությանը։

Հայերեն

Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Սաուդյան Արաբիայի 3 քաղաքացի է զոհվել

ՀՀ ԱԺ նախագահն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն անդրադարձել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ