ԿՀՎ ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կորցրել է իր անհերքելի գերազանցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն այլևս չունի անվիճելի առաջատարություն համաշխարհային ասպարեզում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը Foreign Affairs ամսագրի համար գրված հեղինակային հոդվածում։

«Չինաստանի վերելքը և Ռուսաստանի ռևանշիզմը լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերներ են ներկայացնում ինտենսիվ աշխարհաքաղաքական մրցակցության աշխարհում, որտեղ ԱՄՆ-ն այլևս չի վայելում անառարկելի գերակայություն և որտեղ առկա են կլիմայական սպառնալիքները», - գրել է Բերնսը:

ԿՀՎ տնօրենը նշել է, որ իրավիճակը բարդանում է շարունակվող տեխնոլոգիական հեղափոխության պատճառով, որն անգամ ավելի մեծ խնդիր է, քան արդյունաբերական հեղափոխությունը կամ միջուկային դարաշրջանի սկիզբը։ «Միկրոչիպերից մինչև արհեստական ​​ինտելեկտ և քվանտային հաշվարկներ, այս բոլոր նոր տեխնոլոգիաները փոխում են աշխարհը, ներառյալ հետախուզական մասնագիտությունը: Հաճախ այդ զարգացումները բարդացնում են ԿՀՎ-ի աշխատանքը, քանի որ հակառակորդներին տալիս են նոր հզոր գործիքներ», - գրել է Բերնսը:

Միևնույն ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ որքան էլ աշխարհը փոխվի, այնուամենայնիվ կմնան գաղտնի տվյալներ, որոնց հավաքագրումը ենթակա է միայն մարդու իշխանությանը, և հետախուզական գործողություններ կարող է իրականացնել միայն մարդը:

Հայերեն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է

Էդվարդ Միլիտոնյանի «Հնարամիտ բադի ճամփորդությունը» գիրքը թարգմանվել է ֆրանսերեն

Գյումրիում անցկացվեց «Շիրակը՝ Հյուսիսային Հայաստանի բանահյուսական և ազգագրական դրսևորումների կենտրոն» միջազգային գիտաժողովը