Հնդկաստանում սողանքի հետևանքով դադարել են փլուզված թունելի փլատակներում մնացած մարդկանց փրկելու աշխատանքները
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի լույս 15-ի գիշերը տեղի ունեցած սողանքը դադարեցրել է 40 բանվորների փրկելու աշխատանքները, որոնք արդեն երրորդ օրն է՝ մնում են փլուզված թունելի փլատակներում․ թունելը կառուցվում է Հնդկաստանի Ուտարակհանդի հյուսիսային նահանգի լեռներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է NDTV հեռուստաալիքը։
Պլանավորվել էր, որ փլատակներից բանվորներին դուրս կբերեն նոյեմբերի 15-ին։ Ենթադրվում էր, որ հորատման մեքենայի միջոցով կստեղծվի անցարան արգելափակված մարդկանց թունելից դուրս գալու համար։ Սակայն նոր սողանքի պատճառով աշխատանքներն ստիպված են եղել դադարեցնել։
Փլատակներում գտնվում են 40 շինարարներ։