Արփունքում կառուցվում է ոռոգման ջրատար

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արփունք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի արտաքին ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Արփունքի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 88 միլիոն 615 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցում երկաթբետոնյա կիսախողովակներով, 3 կիլոմետր երկարությամբ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից եւ նույն տարվա հոկտեմբերի 30-ի դրությամբ արդեն իրականացվել շուրջ 90 տոկոսով։ Ծրագրի իրականացման արդյունքում եկող տարվանից արդեն սահմանամերձ Արփունք գյուղի շուրջ 20 հեկտար տնամերձ հողամասերում ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ եւ ժամանակին։

Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Սպիտակ բազե» ՍՊԸ շինարարները

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ԿԸՀ նիստ

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները