Միրզոյանը և Հայաստանում Կանադայի առաջին ռեզիտենտ դեսպանը քննարկել են տարածաշրջանում կայունության հաստատման հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրներին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախարար Միրզոյանը վստահություն է հայտնել, որ որպես Հայաստանում Կանադայի առաջին ռեզիտենտ դեսպան, նա իր գործունեությամբ նշանակալի լիցք կհաղորդի արդեն իսկ լավ հիմքերի վրա կառուցվող հայ-կանադական բարեկամական հարաբերություններին, դրանց առավել ամրապնդմանն ու խորացմանը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Երևանում Կանադայի դեսպանություն հիմնելու որոշումը, ինչը վկայում է հայ-կանադական դինամիկ զարգացող օրակարգը տարբեր ուղղություններով ընդլայնելու երկկողմ պատրաստակամության մասին:

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ դեսպանն իր առաքելությունը ստանձնել է Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում: Ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարությանը, ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ամուր աջակցության կարևորությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված գործընթացի և առկա հիմնական հարցերի վերաբերյալ:

Նշվում է, որ, անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր իսկ անունով բնութագրելու, Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել հայերի առաջնային կարիքները պատշաճ ապահովելու, ինչպես նաև նրանց իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են նաև փոխադարձ բարձրաստիճան այցելությունները:

Հայերեն English Français Русский

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել

Ռուբեն Ռուբինյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Բելառուսի տարածքում

Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres

Պուտինը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Օգոստոսի 25-ի միջոցառումների անոնս

Իրանը հայտարարել է, որ Պակիստանից, Սաուդյան Արաբիայից և Թուրքիայից անվտանգության համաձայնագրին միանալու հրավեր չի ստացել