ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցնում է՝ Ճամբարակի դեպքի պատասխաատուները պատժվելու են
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Ճամբարակում տեղի ունեցած դեպքին, երբ մի խումբ զինծառայողներ վրաերթի էին ենթարկվել, ինչի հետևանքով նրանցից մեկը մահացել էր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Պապիկյանը վստահեցրել է, որ այդ դեպքի հետ կապված պատասխանատուները պատժվելու են։
«Ճամբարակի դեպքի հետ կապված կա և՛ ծառայողական քննություն, և՛ քննհություն, որտեղ, եթե պատասխանատուներ կան, անպայման պատժվելու են»,-ասաց նա։
Օգոստոսի 19-ին, ժամը 21։00-ի սահմաններում Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել էր։