Միջազգային

Իսրայելը չի խոչընդոտի Եգիպտոսից հումանիտար օգնության մատակարարմանը Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը չի խոչընդոտի Եգիպտոսից հումանիտար օգնության մատակարարմանը Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը չի ​​խոչընդոտի Եգիպտոսից մարդասիրական օգնության մատակարարմանը Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել են Իսրայելի վարչապետի աշխատակազմից։

«Նախագահ Բայդենի խնդրանքով Իսրայելը չի ​​խոչընդոտի Եգիպտոսից մարդասիրական օգնության մատակարարմանը, քանի դեռ այն միայն սնունդ, ջուր և դեղորայք է Գազայի հատվածի հարավում գտնվող կամ այնտեղ տեղափոխվող խաղաղ բնակիչների համար»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում