Իրանը միջնորդների միջոցով Իսրայելին զգուշացրել Է ձեռնպահ մնալ Գազայի հատվածին հարվածները շարունակելուց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Իսրայելի դաշնակիցների միջոցով զգուշացրել է Թել Ավիվին, որ եթե չդադարեցնի հարվածները Գազայի հատվածին, «վաղը ուշ կլինի»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Մենք տեղեկացրել ենք սիոնիստական կազմավորմանը (նկատի ունի Իսրայելը -ծանոթ. ՏԱՍՍ) իր դաշնակիցների միջոցով, որ եթե Գազայի հատվածում նրա հանցագործությունները չդադարեն, վաղը ուշ կլինի»,- հայտարերել է Աբդոլլահիանն Al Jazeera-ին։

Ինչպես նշել Է Իրանի ԱԳ նախարարը, «եթե Գազայի հատվածի դեմ ագրեսիան կանգնեցնել չհաջողվի, ռազմական ճակատների ընդլայնումը չի բացառվում, դրա հավանականությունը ժամ առ ժամ մեծանում է»:

«Իրանը չի կարող դիտողի տեղ զբաղեցնել այս իրավիճակում»,- ընդգծել է Աբդոլլահիյանը: Նրա խոսքով՝ Թեհրանում հույս ունեն, որ քաղաքական ջանքերը կկանխեն հակամարտության տարածումը:

Իսրայելն այժմ արմատական պաղեստինյան խմբավորումների դեմ ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում: Զինվորականները նման քայլի են դիմել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժումը գրոհել էր Իսրայելի հարավը։ Այս իրադարձությունները հանգեցրել են Սիրիայի և Լիբանանի հետ Իսրայելի սահմաններին լարվածության աճին։Յուրաքանչյուր կողմից զոհված խաղաղ քաղաքացիների թիվը գերազանցել է հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում ավելի քան 120 քաղաքացիական անձանց պատանդ է պահում:

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ