ԱՄՀ-ն 2023 թվականին կանխատեսում է աշխարհում գնաճի մակարդակի նվազում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ակնկալում է, որ համաշխարհային գնաճը կնվազի՝ 2022 թվականի 8,7 % առավելակետից 2023 թվականին հասնելով մինչև 6,9 %-ի, իսկ 2024 թվականին՝ 5,8 %-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին ԱՄՀ զեկույցը։

Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, 2024 թվականի համար սպառողական գների աճի կանխատեսումը «վերանայվել է 0,6 տոկոսային կետով դեպի բարձրացումը, ինչն արտացոլում է սպասվածից բարձր հիմնական գնաճը»։

Արժույթի միջազգային հիմնադրամը միևնույն ժամանակ փոքր-ինչ վատթարացրել է 2024 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերի կանխատեսումը:

Սպասվում է, որ 2023 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճը կկազմի 3 %, իսկ հաջորդ տարի՝ 2,9 %:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում