Քաղաքականություն

ՀՀ ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերի համամասնական ցուցակներում ընդգրկված անձանց ինքնաբացարկների դիմումները։ Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Վահագն Կարապետի Հայրապետյանը, Մարգարիտ Վահանի Խաչատրյանը, Ռուզաննա Գրիգորի Երեմյանը։ Քանի որ ներկայացված ինքնաբացարկի դիմումները վավերացված են եղել նոտարական կարգով, վերջիններս չեն մասնակցել նիստին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել ԿԸՀ աշխատակազմին, Երևանի ԸԸՀ-ներին, ՏԸՀ-ներին և, առհասարակ, ընտրական համակարգում ընդգրկված բոլոր աշխատակիցներին՝ ազատ ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար։

«Սեպտեմբերի 27-ին լրացել է ընտրությունների արդյունքները դատական կարգով բողոքարկելու ժամկետը, և ընտրությունների մասնակից 14 ուժերից որևէ մեկը բողոքարկման պահանջով Վարչական դատարան դիմում չի ներկայացրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այնուհետև ԿԸՀ-ն հաստատել է նորընտիր ավագանու կազմը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  1. Ավինյան Տիգրան Արմենի
  2. Փամբուխչյան Արմեն Սոկրատի
  3. Վարդանյան Նուարդ Գևորգի
  4. Հովհաննիսյան Լևոն Արմենի
  5. Գրիգորյան Սուրեն Սամվելի
  6. Գալջյան Արմեն Խաչատուրի
  7. Իսպիրյան Արթուր Դավթի
  8. Քերոբյան Դիանա Արամի
  9. Բադալյան Ալեքսանդր Արտյոմի
  10. Հովակիմյան Տաթև Կարենի
  11. Թոխյան Մարատ Պապիկի
  12. Միրզոյան Հայկ Հովհաննեսի
  13. Կիրակոսյան Վլադիմիր Խաչիկի
  14. Բաբաջանյան Արման Սաշիկի
  15. Աղաջանյան Զարուհի Էդուարդի
  16. Հարությունյան Արման Էդուարդի
  17. Մանուկյան Նարեկ Վարուժանի
  18. Սինորյան Նատալյա Արամի
  19. Ազատյան Արամ Ռաֆիկի
  20. Բաբինյան Կամսար Յուրիկի
  21. Գևորգյան Լուսինե Արտաշի
  22. Բալայան Հակոբ Սարոյի
  23. Աբրահամյան Կիմա Աբրահամի
  24. Սարգսյան Լուսինե Կառլենի

«Ազգային առաջընթաց» կուսակցություն

  1. Մարության Հայկ Հրաչյայի
  2. Գրիգորյան Հայկ Մնացականի
  3. Աբգարյան Իզաբելլա Վաչեյի
  4. Երիցյան Գրիգորի Աշոտի
  5. Վարդանյան Քրիստինա Կարենի
  6. Զարոկյան Պեդրո Հադանի
  7. Կուբատյան Իոսիֆ Գեորգիի
  8. Մելիքյան Սամվել Սարգսի
  9. Դիլանյան Արաքսի Ստեփանի
  10. Թորոսյան Արամ Սուրենի
  11. Ծովյան Ռոբերտ Վահանի
  12. Արամյան Նարինե Միքայելի
  13. Պետրոսյան Տիգրան Գագիկի
  14. Տեր-Մինասյան Սեդա Լևոնի

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք

  1. Թևանյան Անդրանիկ Նորիկի
  2. Փոստանջյան Զարուհի Համազասպի
  3. Սուքիասյան Մանուկ Հենրիկի
  4. Հարոյան Սամվել Անուշավանի
  5. Մխիթարյան Դուստրիկ Վանուշի
  6. Մանուկյան Մեսրոպ Գևորգի
  7. Հակոբյան Սամվել Ռուբիկի
  8. Ավագյան Ադրինե Էդուարդի
  9. Պետրոսյան Թաթուլ Ռուշանի
  10. Աղեկյան Սոննա Սուրենի
  11. Ստեփանյան Գևորգ Արմենակի
  12. Հայրապետյան Նարինե Սլավիկի

«Հանրապետություն» կուսակցություն

  1. Զեյնալյան Արտակ Հայկազի
  2. Մադաթյան Սարգիս Գրիգորի
  3. Խաչատրյան Անի Արշալույսի
  4. Տեր-Մարգարյան Տիգրան Գեղամի
  5. 5.Մխիթարյան Ռոմիկ Կառլենի
  6. 6.Բալդրյան Գոհար Արամայիսի
  7. Սահակյան Հայկ Սամվելի
  8. Ղարդյան Նելլի Հակոբի

    «Հանրային ձայն» կուսակցություն

    1. Գալստյան Արտակ Գավրուշայի
    2. Ուրիխանյան Տիգրան Խաչատուրի
    3. Սարգսյան Ամալյա Գագիկի
    4. Ավագյան Վահան Արմենի
    5. Եսայան Վահե Կառլենի
    6. Խուդավերդյան Անույշ Ռուբիկի
    7. Գինոսյան Անուշ Մարզպետունու
      Հայերեն

      Ռուբիոն և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորումը

      Նախատեսվում է ստեղծել տեղեկատվական ռեսուրս՝ ԵԱՏՄ երկրների զբոսաշրջային օբյեկտների և դրանց երթուղիների վերաբերյալ

      Հայ գիտնականները շարունակաբար հայտնաբերում են նոր գալակտիկաներ

      Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին կազմակերպել է ուսուցողական արշավ

      Հայաստանը՝ հատուկ հյուր Indonesia Fashion Week 2025-ում

      Մետրոպոլիտենում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

      Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

      Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

      Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջարկած հրադադարի ծրագրին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է

      Գյումրիում տոնական միջոցառումներ են անցկացվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ