«Մշակույթի դրական էներգիան դժվար օրերին օգնում է ապրել». Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գրան պրի» մրցանակակիր Մաշա Մնջոյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի, «Գրան պրի» մրցանակի դափնեկիր Մաշա Մնջոյանին, և Մանկական կատարողների 22-րդ երաժշտական մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած 11-ամյա Անահիտ Գալստյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Նախարարը շնորհավորել է մրցանակակիրներին հաջողությունների առթիվ և նշել, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցել ոլորտի զարգացմանը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հատկապես բարդ և մարտահրավերներով լի օրերին մշակույթի դերը շատ կարևոր է, քանի որ մշակույթից դրական էներգիա է գալիս, որը դժվար օրերին օգնում է ապրել:

«Ձեր հաղթանակները ոգևորում են թե՛ մեզ, թե՛ երիտասարդներին՝ զարգացնելու իրենց տաղանդը: Ձեր հաջողությունները ճանապարհ են բացում մյուսների համար, քանի որ դուք լավ օրինակ եք, որպեսզի նրանք ևս հավատան իրենց ուժերին»,- դիմելով հյուրերին՝ ասել է նախարարը:

«Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթի «Գրան պրի» մրցանակակիր Մաշա Մնջոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ գնահատանքի խոսքերը խրախուսող են և մղում են առաջ գնալ:

«Թեև ապրում եմ արտերկրում, բայց միշտ պատրաստ եմ իմ երգով լինել Հայաստանի կողքին և Հայաստանի հետ»,- ասել է երգչուհին:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է մշակույթի ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը՝ մասնավորապես նշելով, որ շրջանառվում է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման» կարգը, որը հանրային քննարկման ավարտից հետո սահմանված կարգով կհաստատվի:

Հանդիպմանը ներկա է եղել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը: Նշենք, որ վերոնշյալ մրցույթում Հայաստանի մասնակցությունը համակարգել է հիշյալ քոլեջը:

Հայերեն

Իրանի արտգործնախարարը Թուրքիայի և Օմանի գործընկերների հետ քննարկել է իրավիճակը Հորմուզի նեղուցում

«Փլագ ընդ Փլեյ Հայաստան» ընկերությունն օգնում է հայկական ստրատափներին նոր հեռանկարներ բացել իրենց գործունեության ոլորտում

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում արմատականների կառուցած երկու թունելների ոչնչացման մասին

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է երկու ամսով

Սևան համայնքում «ԵՄ Կայուն էներգիա-2026» միջոցառումների ծրագիրը վերջնագիծը հատել է մրցանակաբաշխությամբ

Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ