Գույքային, շենքային պայմանների բարելավումով Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը մեկնարկեց նոր ուսումնական տարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքը և դպրության օրը սկսեց գույքային և շենքային պայմանների բարելավման պլանների ներկայացմամբ: Միջոցառմանը ներկա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներն, ամփոփելով համագործակցության ընթացքը, նշեցին, որ արդեն իսկ կան իրականություն դարձած ծրագրեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարը տնօրենի հետ շրջեց քոլեջի տարածքով, ծանոթացավ դրա գույքային պայմաններին և առկա խնդիրներին:

«Այսօր շատ կարևոր օր է մեր բոլոր ուսումնական հաստատություններում թե՛ սովորողների, թե՛ դասավանդողների համար: Մենք ունենք կրթության բարելավմանն ուղղված տարբեր փոփոխություններ և մի շարք ծրագրեր, որոնցից շատերը մեկնարկելու են հենց այս ուսումնական տարում: Մաղթում եմ, որ այս տարին լինի ձեռքբերումներով, բեղմնավոր և արդյունավետ բոլորիս համար»,- ասաց Սվաջյանը:

Փոխնախարարը նշեց, որ նախարարությունը կրթական համակարգի բարեփոխումների և զարգացման մեջ կարևորում է նաև շենքային պայմանների բարելավումը:

«Մեր բոլոր ուսումնական հաստատությունների և կրթական համակարգի բարեփոխումների և զարգացման մի կարևոր շրջափուլի մեջ ենք: Դա վերաբերում է ոչ միայն կրթության բովանդակությանը, ծրագրերին, մասնագետների, դասավանդողների կարողությունների զարգացմանը, այլև կարևորում ենք շենքային պայմանների բարելավումը, գույքային, անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովումը: Հետևաբար՝ պետք է զարգացնել առկա կառույցներն ու պայմանները, համապատասխանեցնել այն ուսումնական միջավայրին, որի կարիքն ունի տվյալ ուսումնական հաստատությունը»,- նշեց նա:

Փոխնախարարը նշեց՝ քանի որ քոլեջին աջակցում է «Ազնավուր» հիմնադրամը, անհրաժեշտ է հասկանալ, թե համատեղ ջանքերով ինչ արդյունքի կարելի է հասնել և ինչ քայլեր կարելի է ձեռնարկել առկա խնդիրների լուծմանը հասնելու համար:

«Քոլեջին շատ են աջակցում Ազնավուրի ընտանիքն ու «Ազնավուր» հիմնադրամը: Նրանք ոչ միայն ֆինանսապես, տեխնիկապես, կրթական ծրագրերի առումով ներդրում ունեն քոլեջի զարգացման գործում, այլև նրանց նախաձեռնությամբ քոլեջում վարպետության դասեր, սաների հետ հանդիպումներ են անցկացնում մշակույթի գործիչներ, որոնք ճանաչում ունեն աշխարհում»,-նշեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:

Տնօրենի խոսքով՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում դպրոցը համալրվել է վերջին սերնդի համակարգիչներով և 200 ուսանողի համար նախատեսված սեղաններով և աթոռներով: Հիմնադրամի ջանքերով միջոցառումների սրահը համալրվել է նոր և ժամանակակից տեխնիկայով:

Քոլեջի վերանորոգման համար սպասում են ԿԳՄՍ նախարարությունից նախագծային և նախահաշվարկային աշխատանքների ավարտին, որից հետո հիմնադրամի և իրենց գործընկերների հետ համատեղ ներդրողներ կգտնեն և կսկսեն շենքի հիմնանորոգման աշխատանքները:

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում