Շառլ Միշելը հանդես կգա մինչև 2030 թվականը ԵՄ-ն ընդլայնելու կոչով․ FT

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պետք է պատրաստ լինի մինչև 2030 թ.-ը նոր անդամներ ընդունել իր կազմում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ելույթի նախագիծը։ Միշելն այսօր ավելի ուշ ելույթ կունենա Սլովենիայի Բլեդ քաղաքում XVIII միջազգային ռազմավարական համաժողովի բացմանը։

«Եթե մենք ցանկանում ենք, որ մեզ վստահեն, մենք պետք է խոսենք ժամկետների մասին: Մինչ մենք պատրաստում ենք ԵՄ-ի հաջորդ ռազմավարական օրակարգը, մենք մեր առջև պետք է հստակ նպատակ դնենք... Մենք մինչև 2030 թվականը պետք է երկկողմանիորեն պատրաստ լինենք ընդլայնմանը: Այժմ մենք պետք է ընդլայնումը դիտարկենք որպես մեր գլխավոր խնդիրներից մեկը: Ե՛վ ԵՄ-ի համար, և՛ նրա ապագա անդամ պետությունների», - մեջբերում է Financial Times-ն իր տրամադրության տակ հայտնված ելույթի նախագծից։

Ներկայում ԵՄ-ին անդամակցության պաշտոնական թեկնածուներն են Ալբանիան, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան և Չեռնոգորիան։

«Սա հավակնոտ է, բայց` անհրաժեշտ: Դա ցույց է տալիս, որ մենք լուրջ ենք տրամադրված: Հնարավորությունների պատուհանը բաց է: Մեզ հարկավոր է համապատասխանաբար գործել», - իր ելույթում կնշի Եվրոպական խորհրդի ղեկավարը:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու շուրջ ամենաերկարն է բանակցություններ վարում՝ 2005 թվականից սկսած։ Չեռնոգորիան թեկնածուի կարգավիճակում է 2010 թվականից։ Վերոնշյալ երկրներից որևէ մեկը հստակ ժամկետներ չունի միավորման կազմ ընդունվելու համար:

Հայերեն Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը