Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ՝ առանց նախապայմանների․ Սպիտակ տան պաշտոնյա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպել առանց նախապայմանների՝ քննարկելու Կորեական թերակղզու միջուկազերծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին Kyodo գործակալությանը տված հարցազրույցում:

«Նրանք (խմբ․՝ ԿԺԴՀ-ն) դրականորեն չեն արձագանքել այս առաջարկին, բայց այն դեռևս ուժի մեջ է: Մենք պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջը նստել առանց նախապայմանների», - ասել է նա։

Քիրբիի հայտարարությունն արվել է ԱՄՆ-Ճապոնիա-Հարավային Կորեա գագաթնաժողովի նախօրյակին, որտեղ քննարկման օրակարգի գլխավոր թեման կլինեն Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային կարողությունների զարգացումը և Փհենյանին զսպելու հնարավորությունների հետագա ամրապնդումը։

Քիրբին նշել է, որ առայժմ Փհենյանը հետաքրքրություն չի ցուցաբերել այս առաջարկի հարցում, և նրանց կողմից արձագանքի բացակայության դեպքում «մենք պետք է համոզվենք, որ ցանկացած այլ առումով պատրաստ ենք պաշտպանել մեր ազգային անվտանգության շահերը, ինչպես նաև մեր կորեացի ու ճապոնացի դաշնակիցների շահերը»։

«Սա նշանակում է մեծացնել տարածաշրջանում մեր ունեցած կարողությունները, և մենք, անշուշտ, կդիտարկենք դա ապագայում կրկին անելու հնարավորությունները, եթե պահանջվի», - հավելել է նա։

Ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, որը Կիմ Չեն Ընի հետ հանդիպել է երեք անգամ, Բայդենի վարչակազմը Կորեական թերակղզու միջուկազերծման ուղղությամբ քայլերի է դիմել տարբեր ուղիներով, սակայն ոչ՝ բարձր մակարդակով։

Ըստ Kyodo-ի՝ բարձր մակարդակով հանդիպման առաջարկը ցույց է տալիս, որ Բայդենի վարչակազմն ուժեղացնում է ջանքերը Հյուսիսային Կորեայի հետ շփումներն ակտիվացնելու ուղղությամբ։

Հայերեն Русский

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան