Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրակրթական պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը:

ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ 2023 թվականին ՀՀ բոլոր դպրոցներում փուլային եղանակով ներդրվելու է հանրակրթական պետական նոր չափորոշիչը, ինչը ենթադրում էր նաև դասագրքերի փոփոխություն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ուսումնասիրելով տեղական և միջազգային փորձը՝ որոշվել է դասագրքերի ստեղծման գործընթացն առանձնացնել տպագրությունից: Դեռևս անցյալ տարի հայտարարված դասագրքերի մրցույթը, որի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել էր, ամփոփվել է: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ ներկայացվել է ընդհանուր առմամբ 59 անուն դասագրքի հայտ, որոնցից որոշները փորձագիտական դրական եզրակացությամբ երաշխավորվել են տպագրության, որոշները՝ ոչ: Ըստ այդմ՝

  • 2-րդ դասարանի համար ներկայացվել է 17 դասագրքի հայտ, որոնցից երաշխավորվել է 12-ը,
  • 5-րդ դասարանի համար՝ 17 հայտից երաշխավորվել է 14-ը,
  • 7-րդ դասարանի համար՝ 25 հայտից երաշխավորվել է 21-ը:

Նշվում է, որ յուրաքանչյուր դասագրքի փորձաքննության համար ստեղծվել է փորձագիտական խումբ՝ ըստ սահմանված կարգի: Փորձագետների ընտրության համար ԿԳՄՍ նախարարության կողմից նախապես հայտարարվել էր մրցույթ՝ սահմանված կարգին համաձայն: Նախապես հայտ ներկայացրած 800 փորձագետներից աշխատանքային գործընթացում ներգրավվել են շուրջ 600-ը՝ յուրաքանչյուր խմբում առնվազն 8 մասնագետ: Խմբերում պարտադիր ընդգրկված են եղել տվյալ առարկան դասավանդողներ, հայոց լեզվի մասնագետ, մեթոդիստ, հոգեբան, նկարիչ և հիգիենիստ:

Ըստ աղբյուրի՝ փորձաքննության համար նախապես մշակված են եղել գնահատման չափանիշներ, որոնցով առաջնորդվել են գնահատող փորձագետները: Փորձաքննված դասագրքերի արդյունքներն ամփոփվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից: Կան դեպքեր, երբ նույն առարկայից հաղթող է ճանաչվել երկու դասագիրք, ինչը դպրոցին հնարավորություն է ընձեռում ընտրելու դասագիրքը:

«Դասագրքերը ստեղծվել են հանրակրթական նոր չափորոշչի պահանջներին համապատասխան: Դասագիրք ստեղծողները ևս առաջնորդվել են չափորոշչով և առարկայական ծրագրերով, որտեղ թեմաներն արդեն իսկ սահմանված էին: Եթե նախկինում ըստ չափորոշչի ուսումնական գործընթացի վերջնարդյունքը պետք է լիներ սովորողի գիտելիքը, ապա նոր չափորոշչով որպես վերջնարդյունք՝ գիտելիքից բացի, կարևորվում են նաև կարողությունները, հմտությունները, արժեքային համակարգը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նա նշել է, որ խրախուսվել են նաև հիբրիդային ձևաչափով դասագրքերը, որոնք պարունակում են էլեկտրոնային հղումներ, QR կոդեր, ինչը ժամանակակի պահանջ է:

«21-րդ դարի դասագիրքը չի կարող զերծ մնալ էլեկտրոնային բովանդակությունից», - համոզված է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Առաջիկայում կմեկնարկի նոր դասագրքերի տպագրության գործընթացը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում