Սեւան-Քաղսի 2650 մետր երկարության կոյուղու կոլեկտորի 2000 մետր հատվածն  արդեն կառուցված է

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում ավարտին են մոտենում Սեւան-Քաղսի կոյուղագծի կառուցման աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել է 2021 թվականին, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր-փուլ 3․ Հայաստան, ջրամատակարարում եւ ջրահեռացում» ծրագրի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր-փուլ 3․ Հայաստան, ջրամատակարարում եւ ջրահեռացում» ծրագրի ղեկավար Հրաչ Զալինյանը, Սեւան-Քաղսի կոյուղու կոլեկտորի շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 408 հազար 403 եվրո։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի, «Եվրոպական ներդրումային բանկի» եւ Եվրամիության ֆինանսական միջոցների հաշվին, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցով։ Ծրագրով նախատեսվում է 2650 գծամետր երկարության կոյուղու կոլեկտորի կառուցում, որից 2000 մետրն արդեն կառուցված է։ Ծրագրի իրականացումը կենսական խնդիր էր դարձել Սեւան համայնքի Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի բնակիչների համար, քանի որ Սեւան-Քաղսի կոյուղու կոլեկտորը քայքայվել էր, չէր ծառայում իր նպատակին, իսկ կեղտաջրերը ողողում էին Վարսեր գյուղի տնտեսությունների բակերը կամ տնամերձերը, ինչպես նաեւ Ծաղկունքի ու Գեղամավանի դաշտերը, ինչի հետեւանքով տասնյակ հեկտարների վրա մարդիկ չէին կարողանում մշակել իրենց հողերը։

Շինարարական աշխատանքներն իրականացնող «Բլեսկ» ՍՊԸ աշխղեկ Սուրեն Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքները կավարտվեն 2023 թվականի օգոստոսի առաջին տասնօրյակում։

«Սեւանի կոյուղու նոր կոլեկտորի շինարարությունը չափազանց հրատապ էր, քանի որ տարիներով անելանելի վիճակ էր ստեղծվել Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի բնակիչների համար։ Վարսերում կոյուղագիծը քայքայվել էր, կեղտաջրերը լցվում էին մարդկանց բակերն ու տնամերձերը՝ գարշահոտություն տարածելով ու հակասանիտարական վիճակ ստեղծելով շրջապատում։ Նույն վիճակն էր նաեւ Գեղամավանի ու Ծաղկունքի հողատարածքներում։ Կոյուղու կոլեկտորը պետք է միանա Քաղսիի մաքրման կայանին, որի շինարարությունն այս պահին գտնվում է նախագծման փուլում ու առաջիկայում կմեկնարկի»,- ներկայացրեց Սուրեն Մարտիրոսյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում