Չարլզ III-ի համար նոր սուր են կռել
1 րոպեի ընթերցում
![Չարլզ III-ի համար նոր սուր են կռել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/07/1114649.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մոր՝ Եղիսաբեթ II-ի անունով նոր ծիսական թուր կստանա։ Այդ մասին տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին։
Իշխանության նոր խորհրդանիշը փոխարինելու է այն սրին, որը 1507 թվականին Հռոմի պապ Հուլիոս II-ը նվիրեց Շոտլանդիայի թագավոր Ջեյմս IV-ին։ Որոշվել է այլևս չօգտագործել հին սուրը պաշտոնական արարողությունների ժամանակ, քանի որ այն չափից շատ մաշվել է վերջին 500 տարվա ընթացքում։
Թրի պատրաստումն արժեցել է 22 հազար ֆունտ: Հեղինակի մտահղացմամբ՝ այն պետք է ծառայի միապետներին հաջորդ կես հազարամյակի ընթացքում։
Իշխանության նոր խորհրդանիշը կօգտագործվի տոնակատարության ժամանակ՝ ի պատիվ Չարլզ III-ի թագադրության, որը կանցկացվի Շոտլանդիայի մայրաքաղաքի Սուրբ Էգիդիուս տաճարում հուլիսի 5-ին։ Եղիսաբեթ թագուհու անվան սուրը կտանի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, Բրիտանական կայսրության շքանշանի արժանացած Քեթրին Գրեյնջերը: