Սեւան քաղաքում կազմակերպվել է նկարչական աշխատանքների ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի նախասրահում կազմակերպվել է մարզային նկարչական աշխատանքների ցուցահանդես։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, «Չպատմված պատմություններ» խորագրով մարզային նկարչական աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպվել է «Սեւան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Կազմակերպությունը «Չպատմված պատմություններ»-ի հետքերով ծրագիր է իրականացրել Գեղարքունիքի մարզում՝ համագործակցելով մարզի արվեստի դպրոցների հետ։ Գեղարքունիքի մարզից հավաքագրվել են հեքիաթներ, ավանդազրույցներ: Ցուցահանդեսին ներկայացվել են մոտ 30 աշխատանքներ` Սեւանի, Գավառի, Սարուխանի, Վարդենիսի ու Ճամբարակի արվեստի դպրոցների սաների գեղանկարները` հավաքագրված բանահյուսական նյութերի հիման վրա: Ցուցահանդեսից հետո լավագույն աշխատանքների հեղինակները կազմակերպիչների կողմից ստացել են դիպլոմներ, իսկ մասնակիցները՝ մասնակցության վկայականներ:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է

Քննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները

Իտալիան ՀՀ իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

«Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով

Հոկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին

Հայաստանն ու Իրանը սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում